|
Փոխարժեքներ
31 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում հարազատներն ու բարեկամները Հրազդան գետում հայտնաբերել են աղջկա դի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ հայտնաբերված մարմինը դեկտեմբերի 26-ից որպես անհայտ որոնվող, Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Գոռ Երմալովյանի 26-ամյա քույրն է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր լրատվամիջոցը, դեկտեմբերի 26-ից որպես անհայտ որոնվում է Արմավիրի մարզի Նոր Կեսարիա բնակավայրի բնակիչ 26-ամյա Լիլիթ Երմալովյանը։