|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում՝ Հրազդան գետում, դի կա, հաղորդում է shamshyan.com-ը:
Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել տղամարդու մարմին:
Այս պահին տեղում աշխատում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են դիակի ինքնությունը, ինչպես նաև տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ դեպք, թե սպանություն: