Միասին կարող ենք
կարևոր
1405 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-21 10:48
Հասարակություն

Չե՞ն ցրում կարկտաբեր ամպերը, որ հայ գյուղացին բերք չստանա, որ պետությունը չփոխհատուցի՞. Հոխիկյանի դիտարկումը

Չե՞ն ցրում կարկտաբեր ամպերը, որ հայ գյուղացին բերք չստանա, որ պետությունը չփոխհատուցի՞. Հոխիկյանի դիտարկումը

Հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրել է.

«Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում, հատկապես բերքառատ վայրերում արդեն մի քանի օր է' ուժեղ կարկուտ է գալիս։ Հավկիթի մեծության կարկուտն անխնա ոչնչացնում է բերքը։

Հայաստանի վարչապետը երեկ հռետորական հարց էր տվել, թե պետք է պարզել այդ անոմալ տեղումների պատճառը։

Համաձայն եմ, պետք է պարզել, թե ինչու նորմալ չեն աշխատում հակակարկտային կայանները, ինչու ժամանակին չեն ցրում կարկտաբեր ամպերը։

Գուցե նրա համար է, որ հայ գյուղացին բերք չստանա, և կառավարությունը այլևս ստիպված չլինի՞ արդարանալ կամ փոխհատուցել Ռուսաստան արտահանելու սահմանափակման համար։ Եթե չկա բերք, ինչի՞ համար պետությունը սուբսիդիա հատկացնի տուժած գյուղացուն։ 

Ավելին, կառավարությունը խոստացել է փակված ռուսական շուկայի դիմաց բացել Եվրամիության շուկան։ Ու քանի որ Եվրոպան մտադիր չէ բացել իր դռները Հայաստանի առաջ, պետք է մի պատճառ էլ մտածել այդ փակված դռների արդարացումը գտնելու համար։ Հետևաբար, եթե չկա բերք, կարկուտից փչացել է բերքը, ի՞նչը պետք է Եվրոպա արտահանվի։ 

Մի զարկով երկու նապաստակ է խփում խզորը։ Ի՞նչ կասեք»։