Միասին կարող ենք
կարևոր
1168 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-11 23:21
Հասարակություն Քաղաքական

ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան

ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.

«Որքան հասկացա, քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը։ Դա կատարվեց 10/51 տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելով, իսկ այնտեղ ԲՀԿ-ն կարծեմ մոտ 130 քվե էր ստացել-միջինից էապես ավելին։

Սա միայն ԲՀԿ-ի հարցը չի։ Դրանով քպ-ն վերականգնում է 3/5 մեծամասնությունը և կարողանում է միանձնյա նշանակել սահմանադրական պաշտոններում, ընդունել սահմանադրական օրենքներ։

Սա ուղղակի խայտառակություն է»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները։

ԿԸՀ-ի նախագահի խոսքով՝ Նուբարաշեն թաղամասի այս ընտրատեղամասում արձանագրվել են խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա։