|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
31-րդ ամառային Օլիմպիական խաղերում 66 կգ քաշային կարգի`hունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը եզրափակիչում պարտվեց սերբ Դավոր Շտեֆանեկին և նվաճեց արծաթե մեդալ:
Հավելենք, որ մեր ըմբիշն այս գոտեմարտում բացահայտ առավելության ուներ, սակայն մրցավարների կողմնակալության արդյունքում Հարությունյանը նվաճեց արծաթե մեդալ և դարձավ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:
Մինչ եզրափակիչ հասնելը Հարությունյանը 1/8 եզրափակիչում 9:0 հաշվով հաղթել էր Սալեհ Կահկին: Քառորդ եզրափակիչում մեր ըմբիշը 2:1 հաշվով հաղթեց Հարավային Կորեան ներկայացնող Յու Հանսուին, իսկ կիսաեզրափակիչում 4:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ռասուլ Չունաևին: