|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի լողափնյա վոլեյբոլի կանանց չեմպիոնի կոչումը նվաճեցին ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Էյպրիլ Ռոսը և Ալիկս Կայնմանը:
Եզրափակչում ամերիկուհիները 2:0 (21:15, 21:16) հաշվով հաղթեցին Ավստրալիան ներկայացնող Տալիկ Կենսիին ու Մարիաֆ դել Սոլարին:
Բրոնզե մեդալակիր դարձան շվեյցարացի Հոանա Հայդրիկն ու Անուկ Վերժ-Դեպրեն, որոնք երրորդ տեղի համար ուժեղ գտնվեցին Լատվիայի թիմից՝ 2:0 (21:19, 21:15):