|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հայտարարություն է տարածել, ըստ որի` հրաժարվում է ԲՀԿ անդամակցությունից և վայր է դնում մանդատը:
«Ես՝ Մերուժան Սիմոնյանս, հրաժարվում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամակցությունից:
Իմ կողմից՝ Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու մասին մամուլում շրջանառված տեղեկությունների արդյունքում կարող է տպավորություն ստեղծվել, որ ես այս քայլն անում եմ այլ մարդկանց կողմից մարզպետ նշանակվելու պատճառով, բայց ո՛չ, ի գիտություն հայտնեմ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երկար դադարից հետո իշխանության մաս է կազմում, իսկ ես այս լուսավոր օրը հրաժարվում եմ նաև ռեյտինգային կարգով ստացած պատգամավորի իմ պաշտոնից, որը, ի դեպ, առավել բարձր պաշտոն է, քան մարզպետինը:
Ինձ համար երբևէ պաշտոն զբաղեցնելը ինքնանպատակ չի եղել, առաջնային են եղել իմ խիղճն ու սկզբունքները:
Այս պահին քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունեմ: Ոորոշումս կայացրել եմ Սյունիքի իմ ընկերների և թիմակիցների հետ քննարկման արդյունքում:
Անկախ այս ամեն ինչից, շարունակելու եմ լինել հայ մարդու կողքին, սյունեցու կողքին:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր տարիների ընթացքում անշահախնդիր և անդավաճան եղել են իմ կողքին:
Շնորհակալ եմ սյունեցիներին:
Շնորհակալ եմ թասիբով ղափանցիներին»,- ասված է հայտարարության մեջ: