Միասին կարող ենք
կարևոր
862 դիտում, 55 րոպե առաջ - 2026-05-28 20:44
Հասարակություն

Կառավարության որոշմամբ՝ 231 դպրոց կփակվի. Հրանտ Միքայելյանը քարտեզ է հրապարակել

Կառավարության որոշմամբ՝ 231 դպրոց կփակվի. Հրանտ Միքայելյանը քարտեզ է հրապարակել

Տնտեսագետ և քաղաքական վերլուծաբան Հրանտ Միքայելյանը գրել է.

«Ընտրություններից հետո իշխանությունները ուզում են «օպտիմիզացնել» ողջ մարզային սոցիալական ենթակառուցվածքը, ամենինչը առավել կենտրոնացնելով մարզկենտրոններում ու Երևանում: Միշտ հիշենք նաև ինչպես «օպտիմիզացրեցին» Արցախը:

Բոլորին խնդրում եմ տարածել այս քարտեզը: Քարտեզի վրա արտացոլված է

- 231 դպրոց Հայաստանի Հանրապետությունում, որոնք կառավարության որոշումով փակվում են 2026 թվականին, միավորվելով խոշորացված դպրոցներում, իսկ գյուղերը կորցնում են իրենց միակ դպրոցը

- 219 դպրոց Արցախում, որոնք հայ երեխաներ այլևս չեն կարող այցելել, քանի որ մնացել են թշամուն

- 41 հիվանդանոց Հայաստանի մարզերում, որոնք կառավարության որոշումով փակվում են և նրանց տեղը բացվում է 10 խոշոր բժշկական կենտրոն

- 21 հիվանդանոց և 13 ամբուլատորիա Արցախում

Ընդամենը 525 կրթության ու առողջապահության օբյեկտ Հայաստանում (ՀՀ և Արցախ)»։