|
Փոխարժեքներ
05 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
ՀՀ ոչ մի տարածք, ոչ մի բնակավայր, ոչ մի գյուղ, ոչ մի մետր չի կարող հանձնվել, ոչ էլ նման քննարկում կա։ Այս մասին թելեգրամյան իր էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ կից հրապարակելով Հայաստանի տարածքն արտացոլող քարտեզ, սակայն րոպեներ անց խմբագրել է գրառումը՝ մեկ այլ քարտեզ տեղադրել, որում, ի տարբերություն նախորդի, որպես ադրբեջանական են ուրվագծված Տավուշի և Արարատի մարզերում գտնվող և անկլավային համարվող բնակավայրերը։
«Գնալ, մտնել սահմանամերձ գյուղեր և կրքեր հրահրել՝ նենգափոխելով իրականությունը, ասածները, մարդկանց հույզերի վրա խաղալը ամենավերջին որակների վառ ապացույց է:
Նման բաները չեն կարող քաղաքական դիվիդենտներ բերել ոչ մեկին:
Հայաստանի Հանրապետությունն ունի հստակ քարտեզ: Այդ քարտեզով ենք մենք անկախացել և դա քննարկման ենթակա չէ»:

Ուսումնասիրելով, սակայն, Ալեն Սիմոնյանի գրառման արձագանքերը, խիստ ուշագրավ պատկեր է ստացվում:
Հայաստանի ԱԺ նախագահը, ըստ ամենայնի, նախ հրապարակում է բրիտանական հանրագիտարանում 1998 թվականին հրապարակված քարտեզ՝ անգլալեզու:
Հրապարակումից հետո ադրբեջանական տելեգրամյան ալիքները Ալեն Սիմոնյանին «հուշում են», որ սխալ քարտեզ է հրապարակել և ճիշտ կանի՝ փոխի: Րոպեներ հետո, արդեն, Հայաստանի ԱԺ նախագահը իրոք փոխում է իր հրապարակած քարտեզը և փոխարենը նոր քարտեզի լուսանկար է հրապարակում (ՄԱԿ-ի 2013 թվականի), որտեղ արդեն Տիգրանաշենը ադրբեջանական անվանումով է:

Կատարվածից հարցեր են առաջանում․ ադրբեջանցիներն տեղյա՞կ էին որ Ալեն Սիմոնյանը պետք է «ՀՀ հստակ քարտեզ» հրապարակեր, արդյո՞ք իրենց «հուշումով» փոխեց «հստակ» քարտեզը 2013թ․-ի քարտեզով, ո՞վ է որոշել (որոշում), թե ինչ քարտեզ հրապարակի Ալեն Սիմոնյանը: Կամ էլ, գուցե, նրանք էլ ուղարկում են իրենց հուշած քարտեզը: Գուցե ԱԱԾ զբաղվելու՞ հարց է։
