|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մարդիկ ազատ են նշել այն, ինչ իրենց հետաքրքիր է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով այն մասին, որ Երևանում որոշ խմբեր ապրիլի 20-ին նշել են Մարիխուանայի միջազգային օրը:
Հավելենք, որ օրեր առաջ Ազատության հրապարակում մի խումբ երիտասարդներ նշել են Մարիխուանայի միջազգային օրը: Նրանք պարզել էին «Մարիխուանան մարդուն վատը չի դարձնում, իսկ կալանավայրը՝ այո», ««Իրազեկվիր նախքան քննադատելը» պաստառներ: Որոշ ժամանակ անց իրավապահ մարմինները միջամտել են ակցիային, քանի որ տարածքում երեխաներ են խաղալիս եղել, իսկ նրանց իրավունքները գերակա են` ըստ Սահմանադրության: Ոստիկանների միջամտությունից հետո երիտասարդները դադարեցրել են ակցիան: