կարևոր
2965 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-20 23:26
Քաղաքական Հասարակություն

Անկլավները թշնամուն հնարավորություն կտան նշանառության տակ պահել մեր ստրատեգիական ճանապարհները

Հոկտեմբերի 20-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նա անդրադարձել է ՀՀ իշխանության վարած արտաքին և ներքին քաղաքականության մի շարք հարցերի, այդ թվում` Հայաստանի շուրջ ստեղծված վտանգավոր իրավիճակին, հնարավոր ծանր փաստաթղթերի ստորագրման հեռանկարին ու դրանք չեզոքացնելու մեր սուղ հնարավորություններին:

Խոսելով իշխանությունների կողմից 29 հազար 800 քառակուսի կիլոմետր տարածքի անընդհատ թմբկահարումների մասին` Արթուր Խաչատրյանը նշել է, որ դա հղի է նոր վտանգներով` կապված ԽՍՀՄ տարիներին ձևավորված ադրբեջանական անկլավների վերականգնման հետ: Ըստ Արթուր Խաչատրյանի` ճիշտ է, այդ անկլավները շատ էլ մեծ տարածքներ չեն զբաղեցնում, բայց դիրքային առումով հնարավորություն կտան թշնամի երկրին նշանառության տակ պահելու մեր կենսական նշանակության ճանապարհները:

Մանրամասները` տեսանյութում