|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքում սահմանազատման անհասկանալի ու անօրինական գործընթացը շարունակվում է, ադրբեջանցիներն արդեն զինվորներ են տեղակայում, պաշտպանական կառույցներ՝ բլինդաժ ու դիրք են կահավորում։ Որոտան գետի ձախ ափին Ադրբեջանի դրոշն է ծածանվում։ Այդ դիրքից նրանց նշանառության տակ են հայտնվել «Տաթեւ» ՀԷԿ-ը, Գորիս-Կապան ճանապարհի 4 կմ երկարությամբ հատվածը եւ Որոտան համայնքը։ Որոտանի տներից մեկն անցել է հակառակորդի տիրապետության տակ, տունը պատկանում էր Որոտանի գյուղապետի եղբորը։
Բացի դրանից, նաեւ այգեգործական տարածքներ են անցնում թշնամուն՝ «մարդիկ տներ էին կառուցում, խաղողագործությամբ զբաղվում, տնտեսություն վարում, ամբողջն իրենց է մնում»: