|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Մանկական «Եվրատեսիլ»-ը, որն այս տարի անցկացվելու է Ֆրանսիայում, զբաղվում է հակահայկական և ադրբեջանամետ քարոզչությամբ:
Այսպես՝ մրցույթի ադրբեջանցի մասնակից Սոնա Ազիզովան մրցույթի կազմակերպիչներին է ուղարկել բացիկ, որի վրա առկա քարտեզում Հայաստանի մարզ Սյունիքը և Արցախը միացված են Ադրբեջանին:
«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները հպարտությամբ այդ բացիկը տեղադրել են իրենց ինսթագրամյան էջում` շնորհակալություն հայտնելով օկուպանտ և ահաբեկիչ Ադրբեջանին:
Ֆրանսիայում լույս տեսնող «Հայաստան» ամսագրի՝ բարձրացրած աղմուկից հետո մանկական «Եվրատեսիլ»-ի էջը Ինսթագրամից հեռացրել է այդ հրապարակումը:
Այսպիսով՝ մինչ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյանը խոսում է տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջանի մասին, արևելյան մեր թշնամին փորձում է օկուպացնել ՀՀ տարածքները:
