Միասին կարող ենք
կարևոր
877 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-21 19:12
Քաղաքական

Սկանդալային փաստաթղթեր՝ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ

Սկանդալային փաստաթղթեր՝ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ

Քարոզարշավի ամենաթեժ փուլում Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի 1-ին համար Նարեկ Կարապետյանին մեղադրելով դիտավորությամբ ՌԴ քաղաքացի լինելու փաստը թաքցնելու մեջ։ Ըստ ՔԿ-ի՝ նա դիտավորությամբ թաքցրել է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը։

Սակայն «Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ հայտնված բացառիկ փաստաթղթերը վկայում են, որ Նարեկ Կարապետյանը երբեք ՌԴ քաղաքացի չի եղել։
Մասնավորապես, 2020 թ ՌԴ ԴԱՀԿ-ի տվյալներում երևում է, որ Նարեկ Կարապետյանը 2020 թվականին հաշվառված է եղել որպես ՀՀ քաղաքացի, մինչդեռ «Ինսայդերի» հրապարակած սքրինշոթում նշվում է, թե նա 2020 թ․ արդեն ՌԴ քաղաքացի է եղել։

Ավելին, 2024 թվականի Ռոսռեեստրի տվյալներում նա կրկին ներկայացված է որպես ՀՀ քաղաքացի։ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 62-րդ հոդվածի և «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» թիվ 138 դաշնային օրենքի համաձայն՝ ՌԴ քաղաքացին, անկախ այլ անձնագրերի առկայությունից, Ռուսաստանում ճանաչվում է բացառապես որպես ՌԴ քաղաքացի։ Այսինքն՝ եթե անձը ստացել է ՌԴ քաղաքացիություն, ապա իրավահարաբերություններում և հատկապես գույքային գործարքների շրջանակում նա չի կարող հանդես գալ որպես օտարերկրյա քաղաքացի։

Ավելի պարզ, եթե Նարեկ Կարապետյանը իսկապես լիներ ՌԴ քաղաքացի, ապա ե՛ւ ԴԱՀԿ-ի, ե՛ւ Ռոսռեեստրի տվյալներում ներկայացված կլիներ ոչ թե որպես ՀՀ քաղաքացի, այլ ՌԴ քաղաքացի։

Աղբյուրը՝ «Իշխանություն»