Փոխարժեքներ
14 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Դատարանի որոշման համաձայն` ԱՄՆ պետական արխիվների եւ գրառումների վարչությունը նոր նյութեր է հրապարակել 1972 թվականին «Ուոթերգեյթ» համալիրում Դեմոկրատական կուսակցության գրասենյակի գաղտնալսման վերաբերյալ: Դրանցում հանցագործության 4 կազմակերպիչները` Բեռնարդ Բարքերը, Ֆրենկ Սյուրջիսը, Վիրխիլիո Գոնսալեսը եւ Էուխենիո Մարտինեսը, պատմում են իրենց գործողությունների դրդապատճառների մասին, նաեւ ներկայացվում է նրանց հոգեբանական վիճակի վերլուծությունը. տեղեկացնում է Russia Today-ը:
Ձերբակալված տղամարդկանց վարձել էին, որ ապացուցեն` Ֆիդել Կաստրոյի կառավարությունը ֆինանսավորել է դեմոկրատ Ջորջ Մաքգովերնի նախընտրական ծրագիրը: Այդ նպատակով գաղտնալսվել էր թեկնածուի` վաշինգտոնյան «Ուոթերգեյթ» հյուրանոցային համալիրում գտնվող գրասենյակը: Չորսն էլ դատարանում ասել էին, թե համոզված են եղել, որ «կառավարական արտոնված առաջադրանք» են կատարում` հանուն ազգային անվտանգության:
Գաղտնալսումների գործով սկանդալը պատճառ դարձավ, որ ԱՄՆ պատմության մեջ առաջին եւ դեռեւս միակ անգամ ԱՄՆ նախագահը` Ռիչարդ Նիքսոնը, վաղաժամկետ դադարեցնի իր լիազորությունները:
Գործի վերաբերյալ փաստաթղթերի առաջին գաղտնազերծված փաթեթը հրապարակվել էր 2012-ի նոյեմբերին: