Միասին կարող ենք
կարևոր
1102 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-21 10:18
Քաղաքական

Ռուսաստանում լուրջ են տրամադրված․ «Հրապարակ»

Ռուսաստանում լուրջ են տրամադրված․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Ռուսաստանի իշխանական շրջանակները սկսել են լուրջ վերաբերվել Հայաստանում իրենց դեմ ծավալվող, այսպես կոչված, հիբրիդային պատերազմի, ՌԴ-ի եւ Պուտինի դեմ շրջանառվող տեղեկություններին, որոնք հիմնականում տարածվում են իշխանական եւ իշխանամերձ շրջանակների կողմից։

Մեր տեղեկություններով, հայաստանյան հայտնի սիթքոմներից մեկի իշխանական դերասանի հակապուտինյան հարցազրույցներից ու հայտարարություններից հետո Ռուսաստանում գտել են այս դերասանի բիզնեսմեն ազգականին եւ նախազգուշացրել, որ եթե շարունակվեն այդ հայտարարություններն ու հարցազրույցները, ապա իր գործունեությունը եւ ՌԴ-ում կեցությունը կդառնան օրերի հարց։