Միասին կարող ենք
կարևոր
682 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-11 19:16
Աշխարհ Հասարակություն

Հանտավիրուսից ևս մեկ մահվան դեպք է գրանցվել

Հանտավիրուսից ևս մեկ մահվան դեպք է գրանցվել

Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի անդամներից մեկը, որը մասնակցել էր «MV Hondius» զբոսանավի ուղևորների տարհանմանը հանտավիրուսի բռնկման ժամանակ, մահացել է մայիսի 10-ի երեկոյան։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ Նա ասել է, որ տղամարդը մահացել է սրտի կաթվածից։

Նախկինում հաղորդվել էր, որ Ֆրանսիայի քաղաքացին, որը տուն էր վերադարձել կարանտինացված «MV Hondius» զբոսանավից, թեստ է հանձնել, որի արդյունքը դրական է եղել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թայվանում հանտավիրուսից մահվան դեպք է գրանցվել։

Հիշեցնենք՝ «Հոնդիուս» զբոսանավը ապրիլի 1-ին մեկնել է Արգենտինայի հարավային Ուշուայայից՝ ուղևորվելով դեպի Կաբո Վերդե։ Նավի վրա եղել է մոտ 150 մարդ, այդ թվում՝ անձնակազմի անդամներ։ Մայիսի 4-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ նավի վրա հայտնաբերվել է հանտավիրուսի (կրծողների կողմից տարածվող վիրուսների ընտանիք) յոթ դեպք՝ երկու հաստատված և հինգ կասկածելի։ Վարակվածներից առնվազն երեքը մահացել են։