|
Փոխարժեքներ
12 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ադրբեջանում օգտատերերը զանգվածաբար հայտնում են TikTok և Instagram սոցիալական ցանցեր մուտք գործելու խնդիրների մասին։
BBC-ն հաղորդում է, որ հարթակները հասանելի են հիմնականում VPN ծառայությունների միջոցով։
BBC-ի թղթակիցը փորձել է տեղեկությունը ճշտել Ադրբեջանում գտնվող մի քանի օգտատերերի միջոցով։ Հարցվածների մեծ մասը չի կարողացել սովորական եղանակով մուտք գործել նշված սոցիալական ցանցեր։ Որոշ օգտատերեր բողոքել են նաև YouTube-ի աշխատանքի դանդաղումից, Gmail մուտք գործելու և ընդհանրապես համացանցային կապի հետ կապված խնդիրներից։
Հասանելիության խնդիրները սկսվել են պետական դպրոցներում աշակերտների հագուստի նոր կանոնների դեմ բողոքի ակցիաների ֆոնին։ Համացանցում տարածված տեսանյութերի համաձայն՝ մի շարք դպրոցներում բողոքի ցույցեր են անցկացվել՝ գլխաշոր կրող աշակերտուհիներին դասերին մասնակցելու հնարավորություն տալու պահանջով։