|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱՄՆ–ում ամանորյա տոների նախաշեմին ոսկերչական զարդերի վաճառքի ծավալները սովորաբար աճում են։ Սակայն 2016-ի վերջին Tiffany–ի վաճառքն անկում է գրանցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելու դեմ բողոքի ֆոնին, հայտնում է ՌԲԿ–ն։
Tiffany–ի շահույթը 2016-ի վերջին 2 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, 4 տոկոսով նվազել է եւ կազմել 483 մլն դոլար։ Ընդ որում, ամենամեծ անկումը գրանցվել է Նյու Յորքի 57-րդ փողոցի եւ 5-րդ փողոցի անկյունում գտնվող Tiffany–ի առաջատար խանութում, որտեղ նախատոնական վաճառքը նվազել է միանգամից 14 տոկոսով։
Tiffany–ում վաճառքի նման կտրուկ անկումը կապում են Դոնալդ Թրամփի դեմ Նյու Յորքում ընթացող բողոքի ակցիաների հետ, քանի որ այդ խանութը գտնվում է հենց Trump Tower–ի հարեւանությամբ, որտեղ հավաքվում են ցուցարարները։