|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մոտ 600 հազար մարդ բողոքի երթի է դուրս եկել Նյու Յորքում` դեմ արտահայտվելով Դոնալդ Թրամփի` ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուն: Այս մասին հաղորդում է Ruptly գործակալությունը:
Նշվում է, որ Նյու Յորքում կայացած երթը դարձել է մեծ բողոքի ակցիայի` այսպես կոչված կանանց երթի մաս: Այն կապված է Թրամփի նախագահության առաջին օրվա հետ։
Աղբյուրը մանրամասնում է, որ ցուցարարներնը ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակից հասել են մինչև Հինգերորդ ավենյուում տեղակայված երկնաքեր, որտեղ 2015 թվականին Թրամփը հայտնել է նախագահի պաշտոնի համար պայքարելու որոշման մասին: Նույն շենքում Թրամփը 2016 թվականին հայտնել է իր հաղթանակի մասին: