|
Փոխարժեքներ
12 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.93 |
| EUR | ⚊ | € 405.58 |
| RUB | ⚊ | ₽ 4.2677 |
| GBP | ⚊ | £ 478.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.12 |
Եվրամիության արտաքին գործերի նախարարները հաստատել են Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրին ուղղված պատժամիջոցների շուրջ 1600 նոր անուններից բաղկացած ցանկը։ Այս մասին հոկտեմբերի 12-ին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը X սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ։
«ԵՄ արտաքին գործերի նախարարները հենց նոր հաստատեցին պատժամիջոցների մոտ 1600 նոր ցուցակագրումներ՝ թիրախավորելով Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրը։
Սա պատժամիջոցների մեր ցանկի ամենախոշոր ընդլայնումն է Ռուսաստանի կողմից պատերազմը սկսելուց ի վեր»,- նշվել է գրառման մեջ։
Կալասի խոսքով՝ Եվրոպան կրկին միասնական դիրքորոշում է դրսևորել։
«Ցանկում ներառվածների ավելի քան կեսը կապված է բալիստիկ հրթիռների արտադրական շղթայի հետ։
Մենք զգալիորեն բարդացնում, դանդաղեցնում և թանկացնում ենք Ռուսաստանի համար այնպիսի զենքերի արտադրությունը, որոնք նա օգտագործում է ուկրաինացիներին սպանելու համար»,- հավելել է նա։