|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ սահմանել է պատժամիջոցների նոր՝ 21-րդ փաթեթը։ ԵՄ խորհրդի հաղորդագրության համաձայն՝ սահմանափակումներ են կիրառվել 170 կազմակերպության և 48 ֆիզիկական անձի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Ողջունում եմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։
Մենք գործարքների արգելքի ցանկին ենք ավելացնում ռուսական ևս 32 բանկ: Ինչպես նաև կրիպտոընկերություններ և նավթ առևտրային հարթակներ։ Առաջին անգամ մենք թիրախավորում ենք Ռուսաստանի ստվերային նավատորմին աջակցող նավերը»,- հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։