|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Հայաստանում մայիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 189 նոր դեպք: Մահացել է 5 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 4472 է, մահացածների թիվը՝ 60:
Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 40230 քաղաքացի:
Մայիսի 17-ի դրությամբ գրանցվել է այլ պատճառով մահվան 2 դեպք:
Հիշեցնենք, որ սրանք այն դեպքերն են, երբ պացիենտի մոտ առկա է եղել կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ՝ ոչ կորոնավիրուսի պատճառով: Ընդհանուր առմամբ՝ նման դեպքերի թիվը 24 է: