|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանում հունիսի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 663 նոր դեպք է գրանցվել: Այս մասին Yerkir.am-ին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսի 16,667 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 82324 (մեկ օրում արվել է 2194 թեստավորում):
Փաստացի այս պահին բուժվում է 10093 անձ (ավելացել է 525-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 6214 անձ` վերջին մեկ օրում 133 անձ:
Ընդհանուր առմամբ, 269 պացիենտ մահացել է (ավելացել է 5-ով):
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 69 (կին), 69 (տղամարդ), 56 (կին), 63 (տղամարդ), 85 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։