|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայաստանում մայիսի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 138 նոր դեպք է գրանցվել: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր առմամբ՝ մայիսի 9-ին հաստատվել է կորոնավիրուսի 3175 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 31590 (վերջին մեկ օրում՝ 1193): Փաստացի այս պահին բուժվում է 1928 անձ (մեկ օրում ավելացել է 76-ով):
Վերջին տվյալներով ապաքինվել է 1325 անձ (վերջին մեկ օրում՝ 58 մարդ), 45 պացիենտ մահացել է (ավելացել է 1-ով):
Եվս 3 քաղաքացի, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, մահացել են այլ հիվանդություններից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 15 է: