կարևոր
1036 դիտում, 58 րոպե առաջ - 2026-10-12 22:32
Աշխարհ

ԵՄ-ն Ռուսաստանին 250 միլիարդ դոլար է վճարել էներգակիրների համար, իսկ կեղծ լուրեր տարածող ԶԼՄ-ը չեն ցանկանում անդրադառնալ. Թրամփ

ԵՄ-ն Ռուսաստանին 250 միլիարդ դոլար է վճարել էներգակիրների համար, իսկ կեղծ լուրեր տարածող ԶԼՄ-ը  չեն ցանկանում անդրադառնալ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է կեղծ լուրեր տարածող լրատվամիջոցներին իրեն Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի համար քննադատելու, բայց Եվրոպայի կողմից ռուսական էներգակիրների գնումներն անտեսելու մեջ։

«Եվրամիությունը Ռուսաստանին 250 միլիարդ դոլար է վճարել էներգակիրների համար, իսկ կեղծ լուրեր տարածող լրատվամիջոցները նույնիսկ չեն ցանկանում անդրադառնալ այս թեմային։ Ես ճիշտ ընտրություն եմ կատարել՝ ի շահ ամերիկացի ժողովրդի»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ Թրամփը հայտնել է Ռուսաստանից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիքի մեծածավալ մատակարարումների վերաբերյալ համաձայնագրի մասին։

Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ին և համաշխարհային շուկաներին հիմա մատակարարել 300,000 տոննա դիզելային վառելիք, նոյեմբերին՝ 500,000 տոննա, իսկ ավելի ուշ՝ 1 միլիոն տոննա։