|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր խորհրդարան մտնող ԲՀԿ-ական պատգամավորները շատ խառն էին, վազում էին խմբակցություն և խուսափում լրագրողներից:
ԲՀԿ-ական Արա Արամյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին` շտապելով խմբակցության նիստի:
«Այսօր եռյակի նիստ կա, նիստից հետո էլ կպատասխանենք ձեր հարցերին»,- ասաց ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանն ու հեռացավ:
Միայն ՀՀԿ-ականներն են, որ չեն շտապում և ժպիտով պատասխանում են լրագրողների հարցերին, իսկ ՕԵԿ-ական պատգամավորներից մեկի օգնականը, խոսելով ՀԱԿ-ի հայտարարության մասին, ասաց. «Հիսուս քեզ Քրիստոս»:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը երեկ ուշագրավ հայտարարություն է տարածել` մեսիջ ուղարկելով ԲՀԿ-ին, որ հանրահավաքները պետք է շարունակվեն:
ԲՀԿ-ին նախազգուշացնող հայտարարությունը կարող եք կարդալ այստեղ: