|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ամերիկյան Google ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է ստեղծել ամենախոշոր ցանցը, որը կնախազգուշացնի սպասվող երկրաշարժերի մասին Android համակարգով գործող սմարթֆոնների օգնությամբ։
Ընկերությունում հայտարարել են, որ նոր նախագծով սանկացած սմարթֆոն, որը գործում է Android-ով, կարող է դառնալ փոքր սեյսմոմետր եւ միանում է միլիոնավոր այլ համանման համակարգով աշխատող սմարթֆոններին, որպեսզի ստեղծի գլոբալ ամենամեծ ցանցը։
Ըստ հաղորդման, յուրաքանչյուր սմարթֆոն այդպիսով կունենա փոքր աքսելերոմետր, որը կֆիքսի ազդակները, որոնք կարող են հուշել․ որ մոտակայքում կարող է լինել երկրաշարժ։ Ինֆորմացիան հնարավոր կլինի ճշտել Google որոնողական համակարգի միջոցով։