|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Աշխարհում ամենահայտնի որոնողական համակարգերից մեկի` Google-ի օգնությամբ իսլամական քարոզիչ, ԱՄՆ-ում բնակվող միլիարդատեր և Էրդողանի քաղաքական ախոյան Ֆեթուլլահ Գյուլենի մասին տեղեկություն որոնելիս գտնված տեղեկատվության մեջ նշվում է նաև նրա մահվան տարեթիվը` 2017 թվականի ապրիլի 13:
Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, վկայակոչելով թուրքական Hurriyet թերթը, անուն-ազգանունով որոնում կատարելիս Google-ը բերում է «Վիքիպեդիա» ինտերնետային հանրագիտարանի տեղեկությունները, ու, փաստորեն, սխալի աղբյուրը հենց «Վիքիպեդիան» է:
«Վիքիպեդիան» ազատ հանրագիտարան է, որում ցանկացողները կարող են փոխել իրենց ավելացրած տեղեկությունները:
