|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ամերիկյան վարչակազմն ակնկալում է 2025 թվականին ատոմային ռազմական համալիրին հատկացնել գրեթե 20 միլիարդ դոլար, իսկ ցածր հարստացված ուրան գնելու համար՝ 2,2 միլիարդ դոլար:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին է վկայում դաշնային բյուջեի նախագիծը՝ նախատեսված հաջորդ տարվա համար: Այն հրապարակել է Սպիտակ տունն ու ուղարկել ԱՄՆ Կոնգրեսի դիտարկմանը:
Սպառազինությանը տրամադրվում է 19,8 մլրդ դոլար, ինչը 4,5 մլրդ դոլարով գերազանցում է 2021 թվականի հատկացումները։
Բյուջեն ներառում է նաև վարչակազմի 2,2 միլիարդ դոլարի 2024 թվականի լրացուցիչ հատկացումների հաստատումը ցածր հարստացված ուրանի և բարձրորակ ցածր հարստացված ուրանի համար: