|
Փոխարժեքներ
12 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ամերիկյան «Newsweek» ամսագիրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հնարավոր փոխարինողների թվում նշել է Վալերի Զալուժնիին, Կիրիլ Բուդանովին, Միխայիլ Ֆեդորովին և Պյոտր Պորոշենկոյին։
Հրապարակման համաձայն՝ Զելենսկիի գլխավոր մրցակիցը համարվում է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան, Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին։
Թեկնածուների հնարավոր առաջադրումների մասին քննարկումները ծավալվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու կոչերից հետո։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի համար եկել է նոր նախագահ ընտրելու ժամանակը։