|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նոր քաղաքական կուսակցություն հիմնելու մտադրություն ունի: Նա օրեր առաջ լրագրողներին ասել է, որ ցանկանում է մտնել հայաստանյան քաղաքական դաշտ:
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը Yerkir.am-ի հետ զրույցում այդ կապակցությամբ նշեց, որ մեր քաղաքական դաշտն այնպիսին է, որ որևէ բան բացառել չի կարելի: «Ինչ ասես կարող է լինել: Հաստատ չես կարող որևէ կանխատեսում անել: Համ էլ մի բան էլ կա` ժողովուրդն էլ է շատ անկանխատեսելի: Չենք կարող ասել` նրան ոնց կընդունեն»,- ասաց նա` հավելելով, որ Արա Աբրահամյանի գործունեության վերաբերյալ կանխատեսումներ անելը դեռ վաղ է, սակայն ակնհայտ է մի բան, որ Ռուսաստանն իր «դաբրոն» արդեն տվել է:
«Եթե նա Հայաստանում է, նշանակում է Ռուսաստանի «դաբրոն» ունի: Ի դեպ, նա կարող է Գագիկ Ծառուկյանի` քաղաքականությունից հեռանալուց հետո առաջացած բացը լրացնել: Նա կարող է Ծառուկյանին փոխարինել: Ամեն ինչ էլ կարող է լինել: Մենք կարող ենք միայն սպասել»,- նշեց Կարապետյանը: