|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր Հովիկ Աբրահամյանը մասնակցել է «ԱրմՊրոդԷքսպո» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին և «Հայագրոֆորում» համաժողովի բացմանը: Միջոցառումները կազմակերպվել են ՀՀ գյուղատնտեսության աշխատողի օրվան ընդառաջ:
Այստեղ տաղավարներ էր ներկայացնում նաև Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը` մեղրի ու կաթնամթերքի սեփական ընկերության արտադրանքը: Հովիկ Աբրահամյանը մոտեցավ Ռոզա Ծառուկյանի տաղավարին, ողջունեց:
- Ամենաաշխատունակ մարդն ես դու,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Ռոզա Ծառուկյանն էլ բարեմաղթանք ասաց վարչապետին.
- Ձեզ առողջություն եմ ցանկանում, երկրին` խաղաղություն, մեզ էլ` աշխատանք, ձգտում ...
- Եվ բարգավաճում,- ավելացրեց Հովիկ Աբրահամյանը: