|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թեև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցում նախագահական ընտրություններին, բայց որպես խորհրդարանում ներկայացված ուժ` ընտրական հանձնաժողովներում ունի ներկայացուցիչներ. գրում է «168 Ժամ» թերթը:
Կուսակցությունից հայտարարել էին, հիշեցնում է թերթը, որ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքը «Բարգավաճ Հայաստանը» վերահսկելու է ընտրական հանձնաժողովներում իր անդամների միջոցով, որոնց թիվն, ըստ ԲՀԿ ներկայացուցիչների` հասնում է շուրջ 700-ի:
«168 ժամի» աղբյուրների փոխանցմամբ, սակայն, չնայած թեկնածու չառաջադրելու և որևէ այլ թեկնածուի չսատարելու մասին կուսակցության հայտարարությանը, ԲՀԿ-ական գործարար պատգամավորներն ընտրողների` իրենց կոլեկտիվների անդամների, բարեկամների ցուցակներ են պատրաստում և ներկայացնում գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրասենյակներ:
Ըստ թերթի նույն աղբյուրի` այդպիսով նրանք իշխանություններին հասկացնում են` անկախ այն բանից, թե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ինչ է անում, «մենք մեր փայ անելիքն անում ենք, մեզ մի կպեք»: