|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, նախքան օրակարգին անցնելը, մի քանի հանձնարարականներ տվեց, որոնցից մեկը վերաբերում էր ներմուծումը տեղական արտադրության խթանմամբ փոխարինելու քաղաքականությանը: Մասնավորապես` տնտեսական զարգացման ու ներդրումների, ֆինանսների, պաշտպանության, գյուղատնտեսության, առողջապահության նախարարություններին հանձնարարվեց համատեղ ուսումնասիրել և առաջարկություններ ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ՝ ըստ առանձին ապրանքների:
Հանձնարարվեց դիտարկել ներմուծվող ապրանքներին համարժեք ապրանքների արտադրության հնարավորությունները, շուկայական մեխանիզմներով հնարավոր դարձնել և ապահովել այդ ապրանքների նկատմամբ պահանջարկը, տեղում արտադրության տեսանկյունից ոչ շահավետ և ներմուծվող ապրանքների պահանջարկի կրճատման հաշվին, դիտարկել նաև այն ապրանքների տեղական արտադրության հնարավորությունը, որոնց արտադրությունը տեղում կազմակերպելը թեև շահավետ է և դրանք մրցունակ են շուկայում, բայց գոյություն ունեցող նման արտադրությունների կարողությունները սահմանափակ են կամ տեղում նման արտադրություն չի կազմակերպվում: