|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
<Հրապարակը> գրում է ` «ԲՀԿ–ամերձ կայքերում Սամվել Կարապետյանի դեմ մի քանի հրապարակումներ են եղել, ինչից հետո «գործին» խառնվել է այս օրերին Հայաստանում գտնվող Արա Աբրահամյանը, ով զանգահարել է Գագիկ Ծառուկյանին և ասել՝ էս ի՞նչ եք անում, Սամվելը մեր ընկերն է։ Ծառուկյանն ասել է՝ ես կապ չունեմ, իմ ընկերն էլ է։
<Հիշեցնենք, որ հրապարակումներում խոսքը գնում է Կարապետյանների կողմից այնպիսի կայքերում գովազդ տեղադրելու մասին, որոնք դեմ են Մաքսային միությանը։
Իրականում ԲՀԿ-ական շրջանակներին դուր չի գալիս, որ Կարապետյանների հարաբերությունները նախագահական և վարչապետական թիմերի հետ լավացել են։ Հիշեցնենք նաև, որ բավական հավաստի լուրեր կան, որ առաջիկայում Մաքսային միության հետ աշխատող վերպետական մարմինը ղեկավարելու է Կարեն Կարապետյանը, այսինքն՝ Ռուսաստանի հետ ուղիղ գծով նա է աշխատելու»,–գրում է թերթը։