|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Մեր տեղեկություններով, որոշակի խնդիրներ են առաջացել «ալամ աշխարհի» հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և ԲՀԿ առաջնորդի միջև: Շաբաթ օրը մոսկովյան Իզմայլովո թաղամասում ԲՀԿ-ն դահլիճ է վարձել, համաժողով հրավիրել՝ համաժողովրդական սփյուռքյան անդրանիկ շտաբն ստեղծելու համար, Վարդան Օսկանյանի ղեկավարությամբ: 1000 հոգանոց դահլիճը լցնելուն օգնել է «Լուդինգի» գլխավոր տնօրեն Արմեն Շահազիզյանը, ում հետ Գագիկ Ծառուկյանը փայատեր-«կամպանյոն» է Ռուսաստանում:
Մոսկվաբնակ հայերի մոբիլիզացիայի հարցով ԲՀԿ-ն դիմել է նաև Արա Աբրահամյանին: Վերջինս մերժել է՝ պատճառաբանելով, թե հայկական պարի փառատոն է, դուք միացեք մեզ: Թերևս մտածել է, որ ՀՀ իշխանություններին դուր չի գա միջոցառումը, ուր հնչելու են հակաիշխանական «թեզեր»: Ի դեպ, Արա Աբրահամյանը ևս Ծառուկյանի «կամպանյոնն» է՝ արդեն Հայաստանում, «Հունդայի» մեքենաների բիզնեսում»,- գրում է թերթը։