|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Օրերս Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական համույթը մեկնել էր շրջագայության` մասնակցելու «Խաղաղության տարածք» 3-րդ միջազգային փառատոնին:
Մասնակիցների թվում են եղել նաեւ ՌԴ Ի. Մոիսեևի անվան պետական ակադեմիական համույթը, ինչպես նաև Ուֆայի պարի պետական ակադեմիական, Սևծովյան նավատորմի երգի-պարի, «Ռուսաստանի Կոզակներ» պարի պետական և մի շարք այլ համույթներ Իսպանիայից, Ճապոնիայից ու բազմաթիվ մենակատարներ:
Փառատոնի բացման արարողության պատիվն ընձեռվել է Ի. Մոիսեևի անվան պետական ակադեմիական համույթին, իսկ եզրափակման պատվավոր ելույթը` Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթին, որն արժանացել է Կալինինգրադի մարզի նախարարի բարձր գնահատանքին, ինչպես նաև Կալինինգրադի մարզի նահանգապետի շնորհակալական նամակին` ուղղված ՀՀ մշակույթի նախարարին: