կարևոր
571 դիտում, 59 րոպե առաջ - 2026-10-13 11:55
Աշխարհ

Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է նախաձեռնել Ստավրոպոլի երկրամասի և Մոսկվայի վրա

Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է նախաձեռնել Ստավրոպոլի երկրամասի և Մոսկվայի վրա

Ստավրոպոլի երկրամասում հետ են մղել Ուկրաինայի ԶՈւ–ի զանգվածային օդային հարձակումը: Մարզպետ Վլադիմիր Վլադիմիրովը հայտնել է, որ Նևինոմիսկի արդյունաբերական գոտում ԱԹՍ-ի բեկորները որոշ վնասներ են հասցրել։

«Ստավրոպոլի երկրամասի վրա զանգվածային օդային հարձակումը հետ է մղվել: Շնորհակալություն ՀՕՊ-ի մարտիկներին, նրանց համար սա շատ լարված գիշեր էր: Օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ տուժածներ չկան», -Telegram-ում գրել է Վլադիմիրովը:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նույնպես հայտնել է, որ գիշերը ուկրաինական անօդաչուների լայնածավալ գրոհ է տեղի ունեցել:

«Հոկտեմբերի 12-ի ժամը 20:30-ից մինչև հոկտեմբերի 13-ի ժամը 07:00-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայի մարզի ուղղությամբ 417 ԱԹՍ է թռիչք կատարել։ Մեծ մասը չեզոքացվել է հեռավոր մատույցներում, 65-ը` Մոսկվային մոտենալիս»,-գրել է Սոբյանինը: