կարևոր
6388 դիտում, 17 ժամ առաջ - 2026-07-19 17:58
Աշխարհ

Ուկրաինան հարձակվել է Ստավրոպոլի մարզում գտնվող երեք նավթային բազաների վրա

Ուկրաինան հարձակվել է Ստավրոպոլի մարզում գտնվող երեք նավթային բազաների վրա

Ուկրաինայի անվտանգության ուժերը Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա, ինչպես նաև երեք ռուսական տանկեր են խոցել Սև ծովում։

Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Շարունակում ենք լիովին արդարացի և թիրախային պատասխանել ռուսական հարվածներին։ Այսօր ուկրաինական հեռահար պատժամիջոցները հասել են նախանշված այն օբյեկտներին, որոնք ապահովում և ֆինանսավորում են ռուսական ագրեսիան։

Ուկրաինայի անվտանգության ծառայության ստորաբաժանումները միանգամից երեք նավթաբազա են խոցել Ստավրոպոլի երկրամասում, իսկ մեր Զինված ուժերի ստորաբաժանումները՝ ևս մեկ վառելիքային օբյեկտ նույն տարածաշրջանում։ Սև ծովի ջրատարածքում ճշգրիտ հարվածներ են գրանցվել ռուսական ստվերային նավատորմի երեք տանկերների ուղղությամբ»,- գրել է Զելենսկին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հուլիսի 19-ի գիշերը ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ էր հասցրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին։