կարևոր
511 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-11 14:18
Քաղաքական Աշխարհ

Ի՞սկ Հայաստանում ադրբեջանասերների բանակի ձևավորման համար ադրբեջանցիները փող չե՞ն ծախսել. Արթուր Խաչատյան

Ի՞սկ Հայաստանում ադրբեջանասերների բանակի ձևավորման համար ադրբեջանցիները փող չե՞ն ծախսել. Արթուր Խաչատյան

Տնտեսագետ, ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է.

«Ադրբեջանական որոգայթ

Գերնանիայի հետախուզության նախկին պետը լրտեսել է ի օգուտ Ադրբեջանի։ Մի քանի օր է այս լուրցը ցնցում է Գերմանիան և ամբողջ Եվրոպան։ Խավիարային դիվանագիտության շրջանակներում Ադրբեջանը կաշառել է տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, պատգամավորների, Եվրախորհրդարանի պատգամավորների։ Ադրբեջանական laundromat-ով 2.9 մլրդ ԱՄՆ դոլար է ուղղվել արևմտյան քաղաքական գործիչներին կաշառելու համար։ Սրան ավելացնենք նաև տարբեր լոբբիստական ընկերությունների միջոցով ֆորմալ առումով ծախսված միլիոնները․․․

Այո, Ադրբեջանը փող չէր խնայում տարատեսակ «ծառայություններ» և տեղեկություններ ստանալու համար։ Բայց ո՞վ կհանդգնել մտածել, որ այդ գայթակղությանը չէր դիմանա Գերմանիայի գլխավոր հետախույզը։

Դե իսկ հիմա հարց․ ի՞սկ Հայաստանում ադրբեջանասերների բանակի ձևավորման, պետական և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկությունների ձևավորման համար նրանք փող չե՞ն ծախսել, մարդ չե՞ն հավաքագրել, գործակալների և ազդեցության գործակալների ցանց չե՞ն ձևավորել։

Այս հարցին չի կարելի մատների արանքով նայել, սա երկրի լինել-չլինելու հարց է․․․»։