|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Պատերազմական այս ծանր օրերին հայ ժողովուրդը դարձյալ մեկ բռուցք դարձած կանգենել է հայոց բանակի և հայ զինվորի կողքին: Հայրենի սահմաններին իրենց ավագ եղբայրների սխրագործությունները անտարբեր չեն թողել Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի կրտսեր և միջին դպրոցական տարիքի այս երեխաներին:

Դպրոցից դեռ չեկած, թողել են ամեն ինչ և ամբողջ օրը մեկ մարդու պես շրջել են ամբողջ գյուղով, մեքենայի անվադողերը բերել և հավաքել են Վարդենիս գյուղի`Անհայտ զինվորի հուշարձանի մոտ: Նրանց մի մասն էլ դեռ շրջում է գյուղի տարածքում ձգտում են հնարավորինս շատ անվադողեր հավաքել, որպեսզի իրենք էլ իրենց այս քայլով օգնեն իրենց արծիվ եղբայրներին:

Այո', նրանք անտարբեր չեն կարող անցնել յուրաքանչյուր զոհված զինվորի համար արցունք թափող և արցունք աչքերին առ աստված աղոթք հղող իրեն մայրերի կողքով, քանզի նրանք արդեն լավ են սերտել հայ ազատագրական պայքարի ռահվիրա Գարեգին Նժդեհի` այս օրերի համար արդիական խոսքերը. ՈՒԺՆ Է ԾՆՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ:

Մհեր Համբարձումյան
ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ