կարևոր
370 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-12 18:17
Հասարակություն Քաղաքական

Ամեն ինչ թանկացրին, որպեսզի ապահովեն քաղաքապետի, թաղապետերի ու վարչության պետերի միլիոնավոր ռոճիկները. Արշակ Սարգսյան

Ամեն ինչ թանկացրին, որպեսզի ապահովեն քաղաքապետի, թաղապետերի ու վարչության պետերի միլիոնավոր ռոճիկները. Արշակ Սարգսյան

Երևանի ավագանու անդամ Արշակ Սարգսյանը գրել է․

«ՎԱՂՎԱ ՆԻՍՏՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԲԵՐՈՒՄ Է մոտ 7 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ. ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆԵՐԸ՝ ԲԱՐՁՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ

Քաղաքապետինը՝ մոտ 2 միլիոն դրամ
Վարչական շրջանների ղեկավարներին (թաղապետերին)՝ 1.1-1.2 միլիոն դրամ
Վարչության պետերին և բարձր պաշտոնյաներին՝ 1-ին մոտ
Հավաքարարներին և կրտսեր աշխատակիցներին՝ շատ չնչին, սիմվոլիկ գումարներ։

Ենթակա կառույցներին (պոլիկլինիկաներ, մանկապարտեզներ, ԵԱՍՄ՝ աղբահանություն, Կանաչապատման ՀՈԱԿ)՝ ԶՐՈ բարձրացում, այս հիմնարկների աշխատողներն այս ծրագրից ընդհանրապես որևէ բան չեն ստանում։

Թեև այս ամենը ներկայացվում է որպես քաղաքապետարանի աշխատողների աշխատավարձերի բարձրացում, այդ հսկայական ֆոնդի ամենաբարձր աշխատավարձերը բարձրացվում են բարձր պաշտոնյաներին, մինչդեռ շարքային աշխատողներին ու հավաքարարներին շատ չնչին գումարներ են հասնում։

Ստացվում է պարզ պատկեր.
Ամեն ինչ թանկացրին՝ տրանսպորտից մինչև տեղական տուրքեր, որպեսզի վաղը ավագանու նիստով 7 միլիոն դոլարի ֆոնդից ապահովեն քաղաքապետի 2 միլիոնանոց, թաղապետերի 1.2 միլիոնանոց և վարչության պետերի միլիոնավոր ռոճիկները, իսկ հավաքարարին ու հասարակ աշխատողին թողնեն չնչին կոպեկներով»։