|
Փոխարժեքներ
12 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հուլիսից ի վեր ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել ԱՄՆ Հանրապետական կուսակցության կազմակերպություններին՝ միջանկյալ ընտրություններում աջակցելու համար։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է «New York Times» պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ ձգտելով պահպանել հանրապետականների մեծամասնությունը Սենատում, բիզնեսմենը 158 միլիոն դոլար է փոխանցել Senate Leadership Fund հիմնադրամին, ինչպես նաև ավելի քան 76 միլիոն դոլար է հատկացրել իր սեփական America PAC կոմիտեին:
ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին:
Քաղաքացիները կորոշեն Ներկայացուցիչների պալատի նոր կազմը, ինչպես նաև Սենատի 33 տեղերի ճակատագիրը: Այժմ երկու պալատներն էլ վերահսկում են հանրապետականները: