|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Սպիտակ տունը ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսքերի համար. հայտնում է Газета.ру-ն: Բանն այն է, որ Լաս Վեգասում Դեմոկրատական կուսակցության միջոցառման ժամանակ ելույթ ունենալիս Օբաման հայտարարել է, որ պետք է գործ ունենա խելագարների հետ՝ նկատի ունենալով հանրապետականներին:
«Հնարավոր է՝ նա մի փոքր զգույշ չի եղել իր արտահայտություններում և նկատի է ունեցել, որ հանրապետականները նախկինում իրենց անչափ անպատասխանատու կերոպով են պահել»,- նշել է մամուլի քարտուղար Էրիկ Շուլցը՝ ընդգծելով, որ խոսքը բյուջեի ընդունման մասին է, որի պատճառով կառավարության աշխատանքն արգելակվել էր: