|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
««Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը։ Եթե մի տարածքում տասնամյակներով ու դարերով ապրում է հարյուր հազարավոր հայ բնակչություն, գործում են հարյուրավոր հայկական եկեղեցիներ, դպրոցներ, ուսուցիչներ, ծխական համայնքներ և մշակութային հաստատություններ, ապա այդ տարածքի հայկական ինքնությունը ժխտելը պատմական փաստերի կոպիտ անտեսում է»,- նշում է Տեր Արարատ քահան Պողոսյանն ու բերում փաստեր.
«Ահա փաստերը.
Ժողովրդագրություն
• 1851 թ.՝ Արցախում արձանագրվել է 51,000 հայ բնակչություն, 203 բնակավայր
• 1886 թ.՝ 193,000 հայ բնակիչ, որից միայն Շուշիում՝ 20,000 հայ
• 1893/94 թթ.՝ 126,026 հայ բնակիչ (22,052 տուն)
• 1909 թ.՝ 190,000 բնակիչ, 226 գյուղ
• 1922 թ.՝ նույնիսկ պատերազմներից ու կոտորածներից հետո՝ 63,752 հայ բնակիչ
• 2015 թ.՝ 151,000 բնակիչ
Շուշիի հայ բնակչությունը
• 1851 թ.՝ 7,692
• 1886 թ.՝ 20,000
• 1893 թ.՝ 21,000
• 1897 թ.՝ 14,420
• 2009 թ.՝ 3,900
• 2020 թ.՝ 4,100
Եթե «չենք ապրել», ապա ինչպե՞ս էր Շուշին տասնյակ հազարավոր հայերով բնակեցված։
Կրթական կյանք
• 1893/94 թ.՝
- 17 ծխական դպրոց
- 46 ուսուցիչ
- 1,686 աշակերտ
• 1909 թ.՝
- 68 դպրոց
- 102 ուսուցիչ
- 4,586 աշակերտ
Սա պատահական ներկայություն չէ։ Սա կազմակերպված հայկական կրթական համակարգ է։
Եկեղեցական և հոգևոր կյանք
• 1893 թ.՝ 215 գործող եկեղեցի
• 1909 թ.՝ 221 եկեղեցի
• 1914 թ.՝ 222 եկեղեցի ու վանք
Քահանաներ
• 1851 թ.՝ 214
• 1893 թ.՝ 229
• 1909 թ.՝ 219
• 1914 թ.՝ 180
Հարյուրավոր եկեղեցիներ և հարյուրավոր հոգևորականներ չեն առաջանում դատարկ տարածքում։
Արցախի հայկական հաստատությունների շարունակականությունը
• 2004 թ.՝ 17 գործող եկեղեցի
• 2016 թ.՝ 49
• 2018–2020 թթ.՝ 66 եկեղեցի ու վանք
Պատմությունը դատում են փաստերով, ոչ թե հայտարարություններով։
Արցախում հայը ոչ միայն ապրել է, այլև՝ կառուցել է, սովորեցրել է, աղոթել է, ստեղծել է համայնք, պահել է դպրոց, շենացրել է քաղաք ու գյուղ։
Ուստի երբ հարց է հնչում՝ «ի՞նչով էր Արցախը մերը», պատասխանը տրված է հենց վիճակագրությամբ. 190.000 հայ բնակչությամբ, 226 գյուղով, 221 եկեղեցով, 68 դպրոցով, 4.586 աշակերտով, 102 ուսուցիչով և Շուշիի տասնյակ հազարավոր հայ բնակչությամբ։
Երբ 1851-2020 թվականը փաստաթղթերով արձանագրված են հարյուրավոր հայկական բնակավայրեր, մինչև 190,000 հայ բնակչություն, տասնյակ դպրոցներ, հազարավոր աշակերտներ, ուսուցիչներ և հարյուրավոր եկեղեցիներ, «Արցախը հայկական չի եղել» պնդումը պարզապես չի դիմանում թվերի ծանրությանը, քանզի պատմությունը գնահատվում է փաստերով, իսկ փաստերը հստակ են՝ Արցախը եղել է հայկական ոչ թե հայտարարություններով, այլ այնտեղ ապրած, ստեղծած ու իր ներկայությամբ այդ հողը հազարամյակներով հայկական պահած հայ ժողովրդի կյանքով»։