Միասին կարող ենք
կարևոր
1420 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-29 23:24
Հասարակություն

Սա է ներկայիս վարչախմբի «խաղաղությունը»՝ թուրքերին ամեն ինչ, հայերիս՝ ոչինչ․ Վարուժան Գեղամյան

Սա է ներկայիս վարչախմբի «խաղաղությունը»՝ թուրքերին ամեն ինչ, հայերիս՝ ոչինչ․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆյեսբուքյան գրում է

«Որպեսզի պատկերացնեք, թե ինչքան իրական է այսօր «խաղաղությունը», ապա կարող եք կարդալ կից լուրը (որը թեև չի հաստատվել, բայց ընդհանրապես զարմանալու չէ), ու հիշել, որ օրինակ ես արդեն 6 տարի է՝ չեմ կարող ոչ միայն իմ տուն գնալ ու իմ ձեռքով տնկած ծառերը մշակել, այլև չեմ կարող նույնիսկ հորս գերեզմանին տարին մի անգամ ծաղիկ խոնարհել։

Ու դա ոչ միայն այն պատճառով, որ այդ տունն ու ողջ Արցախը հանձնել են թուրքերին, այլ որովհետև «խաղաղասեր» թուրքերը իմ հոր գերեզմանը, վրայի խաչքարը ու իմ մկրտության եկեղեցին հողին են հավասարացրել։ Այն ուղղակի չկա, ուրեմն նույնիսկ գնալու տեղ չկա։

Այ սա է ներկայիս վարչախմբի «խաղաղությունը»՝ թուրքերին ամեն ինչ, մեզ՝ հայերիս ոչինչ։ Ինչքան երկար տևեց, էնքան էս ամեն ինչը ավելի «վառ գույներով է» դրսևորվելու։

Հիշեցնենք՝ տեղեկություն էր տարածվել, որ Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ցանկություն է հայտնել այցել իր ծննդավայր՝ Տավուշի մարզի Ջուջևան բնակավայր։