Միասին կարող ենք
կարևոր
580 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-29 18:13
Հասարակություն Քաղաքական

Մուստաֆաևի հետ հանդիպմանը մասնակցել է Խաչատուր Սուքիասյանի «Ran Oil»-ի տնօրեն Բորիս Հովհաննիսյանը. 24News

Մուստաֆաևի հետ հանդիպմանը մասնակցել է Խաչատուր Սուքիասյանի «Ran Oil»-ի տնօրեն Բորիս Հովհաննիսյանը. 24News

Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը դուրս է եկել Աղվերանի Apricot հյուրանոցից։

Շարասյան մեջ նկատվել է նաև Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենան։ Խոսքը «Mercedes» մակնիշի «S» մոդելի թանկարժեք ավտոմեքենայի մասին է՝  015 MT 01 համարանիշներով։

24News-ը պարզել է, որ վերը նշված պետհամարանիշով մեքենան տնօրինում է «Մեգա թրեյդ» ՍՊԸ-ն։ Նշված ՍՊԸ-ն մամուլում շրջանառվող բազմաթիվ տեղեկատվությունների համաձայն՝ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ փոխկապակցված ընկերություններից է։

Լրատվականը կապ է հաստատել Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակի հետ՝ հասկանալու, թե արդյոք Սուքիասյանը հանդիպե՞լ է Ադրբեջանի փոխվարչապետին։

Խաչատուր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը 24News-ի հետ զրույցում նշել է, որ վերջինս չի մասնակցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպմանը: Սակայն ասաց, որ մասնակցել է «Ran Oil» ընկերության տնօրեն Բորիս Հովհաննիսյանը:

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը հայկական կողմը ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նշենք նաև, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այս պահին Նիկոլ Փաշինյանի հետ մարզային այցով Գեղարքունիքում է: