Միասին կարող ենք
կարևոր
394 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-23 17:51
Աշխարհ

Ինչո՞ւ է Բաքուն բացատրություն պահանջում Մարիա Զախարովայից

Ինչո՞ւ է Բաքուն բացատրություն պահանջում Մարիա Զախարովայից

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն մեկնաբանել է Մարիա Զախարովայի արված հայտարարությունները՝ նշելով, որ դրանք անընդունելի են։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Նշվում է, որ Ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի նման հղումը անհարգալից է նրա ժառանգության և ադրբեջանական ժողովրդի նկատմամբ։

Այս ամենի առնչությամբ Բաքուն հայտարարել է․

«Նման հայտարարությունները չեն համապատասխանում պաշտոնական ներկայացուցչից ակնկալվող չափանիշներին։ Դիվանագիտությունը պահանջում է կարգապահություն, ճշգրտություն և պատասխանատվություն,այլ ոչ թե անհիմն հայտարարություններ, որոնք կարող են լարվածություն առաջացնել և խաթարել վստահությունը։ Մենք սպասում ենք ռուսական կողմից պարզաբանման այս հայտարարության առնչությամբ»։

Հիշեցնենք, որ այսօրվա ասուլիսի ընթացքում լրագրողը իր հարցում մեջբերել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե հանրապետության մի շարք հոգևորականներ, որոնցից մի քանիսը «ԽՍՀՄ ՊԱԿ-ի գործակալներ էին», «փորձում են զոհաբերել Հայաստանի անկախությունը երրորդ երկրների շահերի համար»։ Ինչին ի պատասխան Զախարովան ասել է, որ չի հասկանում՝ ում մասին է խոսում Փաշինյանը, երբ ասում է «ՊԱԿ գործակալներ»՝ Հեյդար Ալիևի՞։