Միասին կարող ենք
կարևոր
400 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-20 23:05
Աշխարհ

Չեխիայում հրկիզել են իսրայելական զինագործական ընկերության հետ կապված գործարանը

Չեխիայում հրկիզել են իսրայելական զինագործական ընկերության հետ կապված գործարանը

Չեխիայի Պարդուբիցե քաղաքում հրկիզել են իսրայելական «Elbit Systems» զինագործական ընկերության հետ կապված գործարանը։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ–ները։

Տեսանյութը հրապարակել են հրկիզողները, որոնք ներկայանում են որպես «Earthquake Faction» կազմակերպության անդամներ։ Այս կազմակերպությունը հայտնի է որպես միջազգային ընդհատակյա ցանց, որը պաշտպանում է Իսրայելի կողմից ճնշումների ենթարկվող պաղեստինցիների շահերը։

Կազմակերպությունը Պարդուբիցեում տեղի ունեցած հարձակումը նկարագրում է որպես հարձակում «Եվրոպայում Իսրայելի զենքի արտադրության էպիկենտրոնի»՝ «Elbit Systems» ընկերության վրա։

«Elbit Systems»-ն անօդաչուներ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ և ռազմական պատրաստության համակարգեր է արտադրում։

ԶԼՄ–ները հայտնում են, որ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին տեղափոխող ինքնաթիռը, որը ուղևորվել էր Բուդապեշտ, երկրում հնարավոր ահաբեկչության մասին հաղորդագրությունից հետո վերադարձել է Պրահա։

Մանրամասն՝ տեսանյութում: